Զինված ուժերի առաջ խնդիր չի դրվելու տարածքներ նվաճելու. Փաշինյան
Կառավարությունն իր ծրագրում հստակ արձանագրել է բանակի և անվտանգության վերաբերյալ իր ռազմավարությունը, առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու ուղղություն եմ ուզում նշել՝ առաջինը, մենք պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ։ Դա նույնը չէ, ինչ պայմանագրային ծառայողներով համալրված բանակն է, դրանք էականորեն տարբեր բաներ են։ Մենք ամենօրյա ռեժիմով պետք է գնանք և հնարավորինս շուտ հասնենք դրան։ ՀՀ-ն հստակ արձանագրում է, որ մենք Զինված ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու, այլ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելը և պաշտպանելն է մեր Զինված ուժերի խնդիրը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով և արտաքին քաղաքականությամբ կարողանան թեթևացնել ՀՀ բանակի և Զինված ուժերի դերը։