Նիկոլի էժանագին «կռուտիտն» այն է, թե, իբր, ինքը մեղավոր չէ, քանզի «էն գլխից» է ամեն ինչ հանձնած եղել․ Պատգամավոր
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ կողմ է թուրք–ադրբեջանական նախապայմաններին
Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ ինքնաասուլիսն է տալիս՝ ագրեսիվորեն քարոզելով թուրք–ադրբեջանական նախապայմանների բավարարման օգտին։
Ըստ նրա՝
1․Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ,
2․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում լոկոմոտիվը պետք է լինի հայկական սփյուռքը, ինչը «թարգմանաբար» նշանակում է ճանաչման հարցը ՀՀ պետական քաղաքականության օրակարգից հանել կամ այն դարձնել ձևական։
Այսքանից հետո հայտարարել, թե, իբր, հայ–թուրքական (իրականում՝ հայ–թուրք–ադրբեջանական) ներկա շփումներն առանց նախապայմանների են, պարզապես լկտի սուտ է։ Նման՝ «Ալիևը կիրթ է ու կառուցողական, նա էլ է ուզում խնդրի խաղաղ կարգավորում, մենք էլ» ստին։
Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին նետում են նախադասություն («հայ–թուրքական երկխոսությունն առանց նախապայմանների է»), իսկ փոխարենը Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանից ստանում են իրենց նախապայմանների բավարարում։ Այժմ այդ բավարարման ագրեսիվ քարոզչական փուլն է։
Փաշինյանն այնպիսի էնտուզիազմով է պաշտպանում Ղարաբաղի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման թեզը և այնպես է նսեմացնում Մադրիդյան սկզբունքների համաձայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հայանպաստ հեռանկարը, որ Ալիևն ու Էրդողանը կարող են հանգիստ այլ գործերով զբաղվել։
Նիկոլի էժանագին «կռուտիտն» այն է, թե, իբր, ինքը մեղավոր չէ, քանզի «էն գլխից» է ամեն ինչ հանձնած եղել։
Համաշխարհային պատմության մեջ գոնե ինձ հայտնի չէ դեպք, երբ թշնամական հարաբերություններ ունեցող երկրներից մեկի ղեկավարը փաստաբանություն անի թշնամի երկրի օգտին։
ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից