ՀԱՊԿ երեք երկրների խաղաղապահները լքել են Ղազախստանը

ՀԱՊԿ խաղաղապահները Հայաստանից և Տաջիկստանից լքել են Ղազախստանը ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի չորս ինքնաթիռներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ինքնաթիռում Տաջիկստանից ժամանած զինվորականների հետ արձակուրդների համար տուն են գնացել Ղազախստանի ցամաքային զորքերի ռազմական ինստիտուտի 31 կուրսանտներից բաղկացած խումբը։ Այս ուսումնական հաստատությունում էր գտնվում ՀԱՊԿ գործողության շտաբը։

Մի փոքր ավելի վաղ Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք պահպանում էին ՋԷԿ-2-ը, տուն են մեկնել սեփական ուժերով:

Ղազախստանում ՀԱՊԿ գործողությանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականները։ Նրանց էր վստահվել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը։ Հայտնի է, որ հայկական զորախումբը հսկում էր Ակսայի հացահատիկի գործարանը և Դրուժբա պոմպակայանը, իսկ տաջիկ խաղաղապահները՝ Ալմա-Աթայի ՋԷԿ-1-ը։