ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է ոստիկանությունում գտնվող Սևան Նիշանյանին

Այսօր Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզիի ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ծանոթացել պայմաններին։ Այս մասին հայտնում Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, թե պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը կարող է արտահանձնվել Թուրքիա։ Նա ապաստան էր գտել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։

Հիշեցնենք, որ թուրքահայ մտավորական, գրող-ճանապարհորդ, հետազոտող, լեզվաբան Սևան Նիշանյանը ճարտարապետ Վաղարշ Նիշանյանի որդին է։ Նա ծնվել է 1956 թվականին Ստամբուլում:

Դեռևս 2012 թվականից թուրքական իշխանությունը սկսել էր հետապնդումներ Սևան Նիշանյան դեմ, երբ վերջինս իր բլոգում գրել էր խոսքի ազատության վերաբերյալ` խոսելով Մուհամեդ մարգարեին քննադատելու իրավունքի մասին։ Եվ այդ ժամանակ Թուրքիայի արդարադատության նախարարը իր ելույթի մեջ հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեին վիրավորելու ոչ մի փորձ անպատիժ չի մնալու։ 2014 թվականի հունվարին նրան ձերբակալել են և մեղադրանք առաջարկել՝ պետության կողմից պահպանվող տարածքում շինություն կառուցելու, շինարարական նորմերը և վերոհիշյալ օրենսգրքի այլ դրույթներ խախտելու, ինչպես նաև սրբապղծության և մուսուլմանների կրոնական զգացմունքները ոտնահարելու համար։ Բանտարկվել է 16 տարի 7 ամիս ժամկետով։ Բանտարկության տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը Սևան Նիշանյանին շնորհել է Վիլյամ Սարոյանի մեդալ։

2017 հուլիսի 14-ին Սևան Նիշանյանը Ֆոչայի բաց ռեժիմի բանտից թույլտվությամբ դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Հետագայում նրա ֆեյբուքյան և թվիթերյան էջում հայտնվել է մի գրառում՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (թուրքերեն՝ Kuş uçtu. Darısı geride kalan seksen milyonun başına):