Հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում կտրվի ամսական 50 հազար դրամ

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը պլանավորած ծնողները պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ են ստանում։ 2022 թ․հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում կտրամադրվի ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն՝ ընտանիքը կստանա ամսական 50 հազար դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․ հունվարի 1-ից հետո։

Աջակցություն նշանակելու և վճարելու կարգը, որի համաձայն՝ աջակցությունը նշանակվելու է, եթե ծնողը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և երեխաները, այդ թվում՝ շահառու երեխան, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և դիմելու օրվա դրությամբ այդ ծնողը և շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։