ԱԱԾ-ում նոր փոխտնօրեն է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Ավելի վաղ վարչապետի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որին նշանակվել էր մարտի 26-ին:

Նշենք նաև, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Անդրանիկ Սիմոնյանը մի քանի օր անց նշանակվելու է ԱԱԾ փոխտնօրեն, ապա՝ ԱԱԾ տնօրեն, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում: