Նիկոլը ՍՈւ- 30ՍՄ- ների ու դրանց հրթիռների առնչությամբ ստեց կրկնակի, ստեց լկտիաբար` կոծկելու համար իր կամ իրենց հանցագործությունը. 4 (տեսանյութ)

Սկիզբը` այստեղ

 

Օհանավան համայնք, 2021թ. մարտի 20. ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, ազգադավ, մանիպուլյատոր, ինտրիգան Նիկոլն իր տարերքի մեջ էր. ապագա ընտրողների, նրանց թվում նաև զոմբիացված և անտեղյակ, անգետ մարդկանց բազմության առջև նա փորձում էր կոծկել առանց հրթիռների ՍՈւ- 30ՍՄ կործանիչները ձեռք բերելու առնչությամբ իր և յուրայիններից ոմանց հանցագործությունը:

Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե բավարարվեր միայն դրանով: Մեղքը, որ կործանիչներն առանց հրթիռների են գնվել, մինչ 44-օրյա պատերազմ այդպես էլ մնացել են առանց հրթիռների և այդ պատճառով պատերազմում չեն կատարել իրենց դերը` թշնամու ռազմական ավիացիայի դեմ օդային մարտերի չեն մասնակցել, այսինքն` այդ առումով եղել են անպիտան, մետաղաջարդոնից առանձնապես չեն տարբերվել, Նիկոլն իր խոսքում միաժամանակ, հընթացս գցեց նախորդ իշխանությունների վրա:

«Մեզ ասում են` ընչի եք ինքնաթիռ առել,- ասաց  Փաշինյանը:- Այո, մենք ինքնաթիռը առել ենք, էդ մայիսին է ինքնաթիռը եկել, մայիսին, և, այո՛, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել: Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել»:

ՀՀ գերագույն գլխավոր ստախոսն ու կեղծարարը, ինչպես արդեն նշել և ապացուցել ենք, լկտիաբար ստում է, թե ինքնաթիռը մայիսին է եկել: Նրա ստի նպատակը պարզ է` իբր թե ժամանակը չի բավարարել հրթիռները ձեռքբերելու համար: Իրականում ՍՈւ- 30ՍՄ կործանիչների գնման գործարքը կատարվել է դեռ 2018թ. դեկտեմբերին կամ 2019թ. հունվարին, իսկ այդ կործանիչների առաջին խմբաքանակը` բաղկացած 4 ինքնաթիռից, Հայաստան է բերվել 2019թ. դեկտեմբերին: Այսինքն, եթե խոսքը ժամանակի մասին է, ժամանակը Նիկոլին, նրա իշխանությանը լիուլի բավարար էր հրթիռները ձեռքբերելու համար:

Խնդիրը, սակայն, բոլորովին այլ է. Ռուսաստանը «օդ-օդ» դասի մեծ հեռահարության հրթիռներ չէր վաճառում ու չի վաճառում որևէ այլ երկրի, դա ՌԴ օրենսդրությամբ արգելված է, իսկ դրանց արտահանման ենթակա (էքսպորտային) տարբերակների սերիական արտադրությունը դեռ նոր պետք է սկսվի: Նաև այս մասին իմանալով է, որ նախկին իշխանությունները չեն գնել ՍՈւ- 30ՍՄ կործանիչները, առանց հրթիռների գնեին, որ ի՞նչ արվեր դրանցով…

Եվ հակառակը` իմանալով, որ կործանիչները վաճառվում են առանց համապատասխան հրթիռների, դավաճան Նիկոլն ու նրա իշխանությունը (գնման գործարքի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Դավիթ Տոնոյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը` Արտակ Դավթյանը) գնել են դրանք` ահռելի վնաս պատճառելով ՀՀ պաշտպանունակության ամրապնդմանը, քանի որ այդ գումարներով կարելի էր գնել թշնամու ԱԹՍ-ներն արդյունավետորեն խոցելու ունակ ՀՕՊ միջոցներ, ռազմական ԱԹՍ-ներ, զրահաբաճկոններ, գիշերային ջերմադիտակներ, ռադիոկապի համապատասխան միջոցներ և այլն, և այլն:

Ի պատասխան Նիկոլի շինծու մեղադրանքի, որ եթե նախկինները վերոնշյալ կործանիչները ժամանակին գնած լինեին, իրենք էլ կհասցնեին հրթիռները ձեռք բերել, արդեն նշել ենք, որ նախկին իշխանությունները հիմնավոր պատճառներ ունեին ՍՈւ-30ՍՄ-ները չգնելու համար, և Ռուսաստանի կողմից դրանց համապատասխան հրթիռները չվաճառելն այդ պատճառներից ընդամենը մեկն է:

Թեև ՍՈՒ-30ՍՄ-ների ձեռքբերման հարցը նախկին իշխանությունների օրոք քննարկվել է, սակայն դրանք գնելու գաղափարից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկն էլ եղել է նշված կործանիչների ու դրանց սպասարկման թանկարժեքությունը, Հայաստանի ֆինանսական սուղ հնարավորությունները և այդ պայմաններում առավել անհրաժեշտ միջոցների ձեռքբերմանն առաջնահերթություն տալը:

Միջոցներ, որոնք այդպես էլ ձեռք չեն բերվել, քանի որ դավաճան Նիկոլի իշխանությունը փոփոխության է ենթարկել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին (2016-2020 թթ.) մշակված ՀՀ ԶՈւ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը:

Պարզվում է, գրեթե ամեն առիթով իրեն գովազդել սիրող Նիկոլը 2019թ. դեկտեմբերի 26-ին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում Հայաստանի գնած ՍՈւ-30ՍՄ կործանիչներից մեկի օդաչուական խցիկ մտնելուց, լուսանկարվելուց, տեսանկարահանվելուց (պահը հարմար լիներ, երևի սելֆի էլ կաներ) դեռ մեկուկես տարի առաջ, իշխանության գալուց ընդամենը 1 ամիս հետո` 2018թ. հունիսին, երբ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք են կատարել Ռուսաստանի ՍՈւ-30ՍՄ կործանիչները, պահը չի կորցրել, արագ հասել է օդանավակայան, խնդրել օդաչուական խմբի հրամանատարին, մտել Սու-30ՍՄ կործանիչներից մեկի օդաչուական խցիկ ու չրխկ` լուսանկարվել (տես` լուսանկարում):

Դե, հետոն արդեն պատկերացնում եք, լուսանկարը տարածվել է գրեթե ամենուր, Նիկոլը հասել է իր նպատակին, դեռ ընդամենը մեկ ամսվա վարչապետ, բայց մինչ այդ իր զոմբիների և ամբոխի շրջանում «դուխով տղու» տպավորություն թողած Նիկոլը ձեռք է բերել նաև «կռուտոյ տղու» համարում` ընդօրինակելով ավելի վաղ կործանիչի խցիկում լուսանկարված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը, ի դեպ, ոչ միայն լուսանկարվել է այդ ինքնաթիռում, այլև, ի տարբերություն սույն վախկոտի, թռել դրանով:

Ահա հենց դեռ այն ժամանակ` 2018թ. հունիսին Նիկոլի լուսանկարի հրապարակումից հետո, քննարկում է սկսվել այդ կործանիչների գնման հեռնակարի շուրջ` ՀՀ-ին արդյոք իսկապես պե՞տք են այդպիսի թանկ միջոցներ, ի՞նչ առավելություններ կտան դրանք, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր են պարունակում։

Razm.info-ն կայքը դեռ այն ժամանակ վերլուծել է ակնկալվող գործարքի վերաբերյալ առավել էական հարցերը և համապատասխան փաստերի վրա կատարված վերլուծության արդյունքում հանգել եզրակացության, որ ամենամոտավոր և կոպիտ գնահատականներով 1 էսկադրիլիա (12 կործանիչ, որ գնել է Հայաստանը) «ձեռք բերելը և այն մարտունակության հասցնելը կպահանջի 594–732 մլն դոլար»՝ գումարած յուրաքանչյուր տարի շահագործման համար պահանջվող 63 մլն դոլարը:

Վերոնշյալ 63 մլն դոլարը շահագործման տարեկան ծախսն է` յուրաքանչյուր անձնակազմի թռիչքների համար տարեկան առնվազն 3.5 մլն դոլարը բազմապատկած անձնակազմերի քանակով` 18: Տասներկու կործանիչ է, բայց յուրաքանչյուրի համար պահանջվում է 1.5 անձնակազմ, այսինքն` 3 հոգի, քանի որ յուրաքանչյուր մեքենայի համար պետք է պատրաստ ունենալ առնվազն «1.5 անձնակազմ (լրացուցիչ անձնակազմերը պետք են ինչպես չնախատեսված իրավիճակների դեպքում, օրինակ՝ հիվանդության, այնպես էլ պատերազմում օդաչուներին հանգստանալու հնարավորություն տալու համար)»։

Այսպիսով արդյունքում ստացվում է 657- 795 մլն դոլար (հետագա տարիներին շահագործման համար պահանջվող տարեկան 63 մլն դոլար ծախսերը չհաշված), որով Հայաստանը շատ ավելի կարևոր, շատ ավելի անհրաժեշտ, շատ ավելի առաջնահերթ ռազմական միջոցներ կարող էր ձեռք բերել, եթե դավաճանի ու նրա իշխանության կողմից, ըստ էության, չվատնվեին այդ գումարների մի մասը, մյուս մասի վատնումն էլ  չդարձվեր անխուսափելի (առաջիկայի համար այս գնահատականը տրվում է նկատի ունենալով առավել կարևոր այլ միջոցների ձեռքբերման հնարավորությունից զրկվելը):

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը` այստեղ