Ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը

Ու հանկարծ չմտածեք, թե Հովիկ Աղազարյանն է, մի բան էլի «բլթացրել» է։

Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան, երբ ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը, երբ ԱԽ քարտուղարը թրքասիրություն է քարոզում, երբ Սյունիքը վերաձևելուց առաջ ժողովրդին համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել, երբ տգետ ու կառավարելի հասարակություն ունենալու համար նրանցից մեկը հայտարարում է, որ եթե ԲՈՒՀ-երը վաճառենք ու տեղը հյուրանոցներ սարքենք՝ տուրիզմը կզարգանա։

Որովհետև մանիպուլացնելու համար իրենց տգետ հասարակություն է պետք։

Խորհրդարանը լցված է տարիներ շարունակ Գերմանիայի «Խաղաղության ճամբարներում» թուրքի հետ մի վրանի տակ քնածներով, ովքեր Ադրբեջանի շահի համար իրենց են ճղում։

Էս մարդիկ պատահական չեն ընտրվել։

Սրանց հատ-հատ ընտրել են Հայաստանը Թուրքիայի վիլայեթ սարքելու մեծ Թուրանի ծրագրի առաքիչները ու հիմա սրանք, ժողովրդի մի մասի լուռ համաձայնությամբ, սպանում են Հայաստանը։ 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից