Քննիչը, որի դեմ Փաշինյանին քննադատող գրառմամբ կիսվելու համար ծառայողական քննություն են նշանակել, պատերազմի առաջին օրվանից եղել է ռազմաճակատում (լուսանկար)

ՀՀ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանն 2021թ.-ին նաև պարգևատրվել է՝ պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների համար: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

Անտոնյանը մասակցել է նաև ապրիլյան պատերազմին, պարգևատրվել է Պաշտպանության նախարարության մեդալով:

Նա 3 անչափահաս երեխա ունի:

Զավեշտն այն է, որ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակածները հետապնդում են հայրենիքին ծառայություններ մատուցած մարդկանց՝ ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար: Նախկինում նման խայտառակ դրվագները միայն փաշինյանականի սիրելի Թուրքիային և Ադրբեջանին էին հատուկ: