Ո՞ւմ շունն է հայկական գելխեղդը

Ո՞ՒՄ ՇՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵԼԽԵՂԴԸ

Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը աչքի է ընկնում կարեւորագույն առանձնահատկությամբ․ այն ամեն պահի անկանխատեսելի է։

Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ արևմտյան լոզունգներով եւ իր հարատեւությունը կապում էր Բայդենի հաղթանակի հետ, մյուս կողմից իր գործողություններով նա անխուսափելի դարձրեց Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանին հանձնելու գործը եւ ռուս խաղաղապահների մուտքը։ Միաժամանակ, նա տարօրինակ պատերազմով Հայրենիքը հանձնեց Ադրբեջանին և այժմ նույնը շարունակում է առանց պատերազմի։ Թուրքիայի համար տրանսպորտային և քաղաքակրթական միջանցքներ է դասավորում և գնում է «խաղաղ համակեցության», փորձելով Ցեղասպանությունը հանել մեր օրակարգից։

Այս կետերի զուտ հպանցիկ հիշատակումից կարելի է անել 2 հիմնական հետևություն․

1․ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արտաքին բազմաթիվ ճնշումների ազդեցության տակ և որևէ քայլ անելիս տեղի է տալիս նրան, ում ճնշումն այդ պահին ամենաուժեղն է։

2․ Սրանով հանդերձ, չի կարելի ասել, թե այդ արտաքին քաղաքականությունը որոշակի ուղղություն չունի։ Ուղղությունն այն է, որ այսպիսի վայրիվերումների հետեւանքով Հայաստանի անվտանգությունը և սուբյեկտայնությունը նվազում է նրա ամեն քայլի հետ։

Ամեն դեպքում համոզված կարող ենք ասել, որ գելխեղդ Նիկոլը մեր շունը չէ։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից։