Եթե ի վիճակի չեք ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի գործերով արդարադատություն իրականացնել, գնացեք՝ բաղ մշակեք էլի

Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյան, դու վաբշե գո՞հ ես քո իրավաբանությունից ու աշխատելաոճից։

Ու՞մ է պետք այն դատավորը, ով հասկանում է , որ պաշտպանության կողմը ճիշտ հարցեր է բարձրացնում, ուստի այդ նույն հարցերը տալիս է  մեղադրանքի կողմին, չի ստանում պատասխաններ, քանի որ այդպիսիք չկան, բայց կայացնում է մեղադրանքի կողմի համար ցանկալի որոշումը։

Նիստի ընթացքում հարց էի տալիս, թե ինչ կլինի, եթե այդ նիստը հրապարակային լինի, կամ իրավաբանականի ուսանողները ներկա լինեին ու լսեին մեղադրանքի կողմի խոսքը, իսկ վերջում էլ ստանային քո որոշումը։

Իհարկե խայտառակ կլինեիք ձեր իրավաբանության համար։

Ասումա՝ ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ։ Չէ մի։

Դու քո դատական ակտերից չե՞ս ամաչում։

Չե՞ս ամաչում, որ եթե գործը քեզա մակագրվում՝ արդեն պաշտպանության կողմը հուսահատության մեջա, իսկ մեղադրանքի կողմը՝ ցնծության։

Իրական դատավորի համար դա խայտառակություն է։

Եթե ի վիճակի չեք ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի գործերով արդարադատություն իրականացնել, գնացեք՝ բաղ մշակեք էլի։

Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից