«Սանիթեք» և «Elias Doumet» ընկերությունները Հայաստանի դեմ հայց են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան

«Մեդիապորտ»  թելեգրամյան ալիքը գրում է. «Լիբանանյան ընկերությունը մեղադրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ իր գործունեությունն ապօրինի դադարեցնելու մեջ:

Հիշեցնենք, որ «Սանիթեքին» շուկայից դուրս մղելուց հետո, Հայկ Մարությանը խոշոր գումարներով աղբահանության այլ կազմակերպություն հիմնեց, որին ազատեցին հարկերից ի տարբերություն «Սանիթեքի» և 20 տոկոսով ավելացրեցին ֆինանսավորումը:

Մամուլը նաև գրեց, որ Մարությանն ու իր մերձավորները «ատկատով» ԿԱՄԱԶ-ներ են գնել նոր ընկերության համար»։