Ի՞նչ եղավ ձեզ հետ տղե՛ք, հայ սպանե՛ր, ո՞նց եք ընդունում կապիտուլյանտին, այդ ոչնչությանը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն է:

Ադրբեջանն անխնա ոչնչացնում է մեր հոգևոր, մշակութային ժառանգությունը։ Բրիտանական BBC լրատվականի փոխանցմամբ, Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում հիմնահատակ ավերել է  հայկական եկեղեցիներից ևս մեկը՝ Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ավերել էին   Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին: ՅՈՒՆԵՍԿO-ն քննադատեց ու արձագանքեց՝ կատարվածը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագրով է արված։

Իսկ թշնամական երկու պետությունների հովանավորությունը վայելող  Հայաստանի վարչապետն այս ու այլ հարցերում լռում է։  Թուրքը մշակութային ցեղասպանություն է իրականացնում, Փաշինյանը զբաղված է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամության  քարոզով. Ասում է՝ եկեք թուրքի հետ բարեկամանանք, կանգնեցնենք էդ  թափանիվը․ «Երբ մեզ են համարում թշնամի, մենք ենք համարում թշնամի, ինչքան մեզ են համարում թշնամի, այնքան մենք են համարում թշնամի», ու հավատացնում է, թե ճանապարհները բացելով, Սյունիքը տալով, թուրքի հետ  առևտուր անելով՝ լավ կապրենք, խաղաղություն կլինի, մարդկանց վստահեցնում է, թե դա է մեր անվտանգության միակ ճանապարհը:

Ու այս քարոզին զուգահեռ՝ Փաշինյանն ամբողջ ուժով զբաղված է մեր անվտանգության իրական երաշխավորի՝ հայկական բանակի կազմաքանդման գործով:

Մանրամասները՝ տեսանյութում