Ի՞նչ է, Տավուշի մարզն այլևս սահմանամերձ չէ՞, թուրքը մե՞րն է, մենք` թուրքի՞նը…

Թե ինչ է կատարվում Տավուշում, մասնավորապես, Տավուշի «Otevan Hotel Ijevan» հյուրանոցում, կարելի է պատկերացնել` գիտակցելով, թե Հայաստանում հիմնականում ովքեր են, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նրանց վերաբերյալ մամուլում արդեն իսկ բացվել և առաջիկայում էլ կբացվեն համապատասխան փակագծերը:

Կարելի է պատկերացնել նաև` հիշելով «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների դերակատարությունը 2018-ի «թավշյա» հեղաշրջման գործում, նրանց մոլի ռուսատյացությունը, թրքասիրությունը, վերաբերմունքը մեր բանակի ու մեր եկեղեցու, մեր հերոսների նկատմամբ, աջակցությունը ԼԳԲՏ այլասերվածներին, նրանց «իրավունքների» պաշտպանությունը… Շարունակե՞նք թվարկումը, թե բավական է, գիտեցողը գիտեր, հասկացողն այսքանով էլ հասկացով, իսկ չհասկացողի համար ուզում ես վեպեր գրի, միևնույն է, անօգուտ է, չի հասկանա:

Ինչպես օրերս տեղեկացանք ֆեյսբուքյան գրառումներից մեկից, այժմ վերոնշյալ հյուրանոցում ընթանում են առաջին 15 երիտասարդների դասընթացները։ Ի՞նչ դասընթացներ… «Պատասխանը» կարելի է գտնել նույն գրառման մեջ.

«Ապագա 3 ամիսների ընթացքում  ՀՀ ողջ տարածքից շուրջ 132 աշակերտներ և ուսանողներ կստանան գիտելիքներ ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, առաջնորդության, բանավեճի արվեստի և այլ կարևոր թեմաների մասին»։

Ո՞ր կարևոր թեմաների… Կարո՞ղ ենք ենթադրել, որ նպատակահարմար չեն համարել «այլ կարևոր թեմաների» մասին որոշակի հաղորդել, քանի որ թաքցնելու բան է եղել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ «այլ կարևոր թեմաների» շարքում եղել են կամ կան այնպիսիք, ինչպիսիք են, օրինակ, «Ադրբեջանի հետ ճանապարհների բացման կարևորությունը Հայաստանի համար», «Հայաստանին պետք չէ մեծածախս բանակ», «Հավերժական թշնամիներ չկան, ժամանակն է բարեկամության», «Մենք կարող ենք լավ հարևաններ լինել», «102-րդ ռազմաբազան` մեր անկախության սպառնալիք»… Այդպե՞ս չէ…

Հետաքրքիր է նաև, թե բանավեճի արվեստի մասին ինչ գիտելիքներ են տրվել ու տրվում, ասենք, երբ դիմացինի բերած փաստարկների դեմ հնարավոր չէ հակափաստարկներ բերել, միանգամից վիրավորե՞լ, հայհոյե՞լ, զրպարտե՞լ… Ինչպես, ի դեպ, արդեն իսկ վարվում են «քաղաքացիական հասարակություն» կոչվածի բազմաթիվ ներկայացուցիչներ, Նիկոլի ու նրա իշխանության կողմնակիցներ` երևի բանավեճի արվեստի մասին համապատասխան դասընթացներն այստեղ, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ավելի վաղ անցած լինելով:

Ինչ վերաբերվում է աշակերտներին և ուսանողներին ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության մասին գիտելիքներ հաղորդելուն, ապա աչքը տեսածից է վախենում, Հայաստանում «ժողովրդավարության» ու «քաղաքացիական հասարակության», ինչպես ասում են, «խերն» արդեն տեսել ենք:

Տեսել ենք մարդու իրավունքների ու դրանց պաշտպանության անվան տակ ծայրահեղ ազատականություն (լիբերալիզմ) ու դրա քարոզ, սեռական փոքրամասնությունների և կրոնական աղանդների իրավունքներ, քարոզչություն, այլասերող ու քայքայիչ գործունեություն, Արևմուտքի պատվերով ՀՀ օրենսդրության «բարեփոխումներ», ընտանեկան բռնության վերաբերյալ ընտանիքաքանդ օրենք, Լանզարոտի կոնվենցիայի ընդունում, Նիկոլի կառավարության մակարդակով Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման նախապատրաստում, գունավոր հեղաշրջումների տեխնոլոգիաների ուսուցում ու դրանց տիրապետում… Եվ, ուրեմն, թող գրողի ծո՛ցը կորչեն այն «ժողովրդավարությունն» ու «քաղաքացիական հասարակությունը», որոնց արդեն հասցրել ենք ճանաչել:

Վերոնշյալ գրառման մեջ շնորհակալություն է հայտնված նաև «Aliq Media Armenia/Ալիք մեդիա Հայաստան»-ի հիմնադիր Արսեն Խառատյանին (նրա՛, ում մոր` Հրանուշ Խառատյանի շնորհիվ է, որ «Եհովայի վկաներ» քայքայիչ և ամբողջատիրական աղանդը Հայաստանում տարիներ առաջ կարողացավ անօրինականորեն ստանալ պետական գրանցում), Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին` օգտակար և մոտիվացնող բանախոսություններով հանդես գալու համար: Ի՞նչ է, Տավուշի մարզն այլևս սահմանամերձ չէ՞, թուրքը մե՞րն է, մենք` թուրքի՞նը…

 

Արթուր Հովհաննիսյան