Եվս մեկ անգամ հիշեցնեմ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը Արցախյան Շարժման սկզբին 4388 կմ² էր. Արթուր Եղիազարյան

Եվս մեկ անգամ հիշեցնեմ.

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը Արցախյան Շարժման սկզբին 4388 կմ² էր։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռային Ղարաբաղի Հանրապետության հռչակման ժամանակ, տարածքը կազմում էր 6915 կմ², որից 698 կմ²-ը՝ բռնազավթված Ադրբեջանի կողմից («Կոլցո» գործողության հետևանքով՝ Գետաշենի ենթաշրջանն ու Հադրութի հարավային մի քանի գյուղեր):

Արցախի Հանրապետության հայապատկան տարածքը, 12.05.1994 թվականի մեծ զինադադարից մինչև 27.09.2020 թվականին սկսված Արցախյան 2-րդ պատերազմը՝ 11458 կմ² էր, գումարած ևս 1041 կմ², որը 1994 թվականից հետո մնում էր Ադրբեջանի կողմից բռնազավթված (Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Մարտակերտի շրջանի դաշտային գյուղերը և Մարտունու շրջանի արևելյան հատվածը)։

Ներկա դրությամբ, ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Արցախի հայկական մնացած տարածքը՝ 3170 կմ² է։

Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից