«Տղերքի հողոտ, ցեխոտ ոսկորները պարկերի մեջ նեխում են»․ անհետ կորածների հարազատները տեսել են դիահերձարանում․168.am

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասնակից Դավիթ Կատանյանը, որի հարազատ եղբայրն անհետ կորած է համարվում, երեկ երեկոյան 168.am-ի հետ զրույցում պատմել է, որ դեռ հունվարի 9-ին է եղել Զանգելանում և հայտնաբերել դիակներով թաղված փոսը։

Մասունքները հունվարի 11-ից փոխանցել են 4 դիահերձարանների, որպեսզի փորձանմուշներ վերցվեն և ուղարկվեն ԴՆԹ փորձաքննության, սակայն գործընթացն այնքան են ուշացրել, որ երեկ ստիպված մտել է դիահերձարաններից մեկն ու ականատես եղել սարսափելի տեսարանի՝ դիակները նույն վիճակում են՝ հողոտ, ինչի հետևանքով փտում են․

«Մինչ այսօր ԴՆԹ-ի պատասխան է գալիս՝ մի հատ ձեռք, մի հատ ոտք… Մենք, որ այդ 14 պարկերով մասունքները բերել էինք, մեզ ասվել է, որ դրանք պետք է տեղավորվեր 4 մորգերում, ոսկորները մաքրվեր, լվացվեր, որ արագացվեր ԴՆԹ-ի պրոցեսը, բայց այսօր մտնում ենք մորգերը, տղերքի դիակները ոնց բերել ենք՝ տենց հողոտ են, պարկ կա, որ բացում ենք՝ մեկից նմուշառում է գնացել ԴՆԹ-ի, մյուսից՝ ոչ, ասում են՝ մյուս ոտքը իրենն է, բայց եթե ոսկոր է, առանց ԴՆԹ հանձնելու ո՞նց կարող ես իմանալ, որ այդ նույն տղունն է»,-ասել է նա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում