Գլոբալիստները, մասոններն ու Վատիկանը փլուզում են Հայաստանը

2018թ. փետրվարի 2. ոմանք դեռ «երջանիկ» թմբիրի մեջ են, իրականությունից իսկապես կտրված, ցավին ու դավին, առաջիկա արհավիրքներին անտեղյակ, ավելին` լինելով իշխանություն, նույնիսկ հեղինակավոր գործչի ու մասնագետի` Փոլ Քրեյգ Ռոբերթսի` Հայաստանին դեռ 2015թ. փետրվարին ուղղված ու մեր երկրին վերաբերվող նախազգուշացումն  անտեսող, ոմանք էլ նախապատրաստվող ազգադավ ծրագրին տեղյակ ու մասնակից:

Այդ օրը` 2018թ. փետրվարի 2-ին, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ ակունքներից եկող Վազգեն Կարախանյանը (խորհրդային տարիներին այլախոհ) «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում «սենսացիոն» միտք էր հայտնել՝ չի բացառվում, որ Լոնդոնում երկար տարիներ ապրած ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ:

Ի՞նչ էր հայտնի Վազգեն Կարախանյանին Արմեն Սարգսյանի մասոն լինելու վերաբերյալ, ինչո՞ւ էր այդպես զգուշավոր արտահայտվել, կամ ի՞նչ հիմք ուներ վերոնշյալ ենթադրության համար, մենք այս պահին չգիտենք: Այնուհանդերձ, այն ժամանակվա իշխանությունները սա բավական լուրջ նախազգուշացում կամ ազդակ պետք է համարեին` նկատի ունենալով, թե ով է դրա հեղինակը, ու պետք է խորանային Կարախանյանի ասածի ակունքների մեջ, փորձեին պարզել իրականությունը` մինչ ուղիղ մեկ ամիս հետո` 2018թ. մարտի 2-ին, Ազգային ժողովի կողմից Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրելը:

Կարախանյանի չբացառելու հաջորդ օրը` 2018թ. մարտի 3-ին, «Հրապարակը» «ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՀԵՏ» վերտառության ներքո գրեց.

«ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ ակունքներից եկող, դիսիդենտ Վազգեն Կարախանյանը երեկ «Հրապարակին» տված հարցազրույցում «սենսացիոն» միտք էր հայտնել՝ չի բացառվում, որ Լոնդոնում երկար տարիներ ապրած ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ: Դա խոսում է ՀՀԿ-ում առկա ճեղվածքի, թեւերի միջեւ նոր տարաձայնություն-անհամաձայնությունների մասի՞ն՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին։ «Նախ` ՀՀԿ-ում որեւէ ճեղքվածք, թեւեր չեն եղել, չկան եւ չեն կարող լինել:

Պարոն Կարախանյանը մեր ավագ ընկերն է, որը մեծ լումա ունի ե՛ւ ԱՄԿ, ե՛ւ ՀՀԿ կայացման գործում։ Նախագահի թեկնածուի առաջադրման ժամանակ մենք քննարկել ենք տարբեր չափորոշիչներ, որոնց մեջ մասոնականությունը չէր մտնում, իսկ մեր թեկնածուն բոլոր չափանիշներով համապատասխանում էր Սահմանադրությանն ու մեր տեսլականին»: Դուք բացառո՞ւմ եք Արմեն Սարգսյանի մասոն լինելու հնարավորությունը: «Ես ո՞վ եմ, որ բացառեմ կամ չբացառեմ, ես իմ վերաբերմունքը մեր թեկնածուի նկատմամբ արտահայտել եմ իմ դրական քվեարկությամբ»:

Իսկ կարո՞ղ ենք կարծել, որ ՀՀԿ-ում թրենդ է փոխվում: «Երբե՛ք. ՀՀԿ-ում եղել եւ շարունակվում է ազգային-պահպանողական թրենդը»: Իսկ անձամբ Ձեզ համար մասոն լինելն ի՞նչ է՝ տաբո՞ւ է, վա՞տ է, լա՞վ է: «Ի տարբերություն շատերի, ես մասոնության մասին գիտելիքներ չունեմ»:

Այսպիսով ստացվում է, որ Շարմազանովը և ՀՀԿ խորհուրդը չեն բացառել Արմեն Սարգսյանի մասոն լինելը, դա հնարավոր են համարել, սակայն քանի որ նախագահի թեկնածուի առաջադրման ժամանակ քննարկած տարբեր չափորոշիչների մեջ մասոնականությունը չեն մտցրել, դա չեն կարևորել (այսինքն` եթե մասոն է, ապա չառաջադրել), Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել են սկզբում ՀՀԿ խորհրդում, այնուհետև Ազգային ժողովում, որտեղ թեև փակ գաղտնի քվեարկությամբ, բայց հանրապետական մեծամասնությամբ Ա. Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ:

Հիշեցնենք, որ 2018թ. մարտի 2-ին ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 101-ը, քվեատուփում առկա է եղել 101 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը, 90-ը քվեաթերթիկ եղել է Ա. Սարգսյանի ընտրության օգտին, 10-ը` դեմ:

Մեր «Սահմանադրախախտ «նախագահ» Արմեն Սարգսյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի շահերի սպասարկող, թերևս նաև Մի 6-ի գործակալ» հոդվածում  խոստացել էինք սկսել հրապարակումների շարք` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել, թե իրականում ով է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը, ով է թաքնված մանուկների մեծ բարեկամ, նրանց պաղպաղակ բաժանող ու պաղպաղակասեր (երևի հայկական դոլմա էլ է սիրում…), պարող, հրճվող, մեկ-մեկ էլ գերազգային ու նույնիսկ մարդկության ապագայով մտահոգ ելույթներ ունեցող Արմեն Սարգսյանի կերպարի տակ:

Շարունակելով կատարել մեր վերոնշյալ խոստումը, ընթերցողների ուշադրությունը նախ հրավիրում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված Արմեն Սարգսյանի կենսագրության  հետևյալ դրվագին. «1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան»:

Միացյալ Թագավորությունը մասոնության վաղեմի օջախներից մեկն է, մասոն է Մեծ Բրիտանիայի թագուհին, Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայությունը (Արտաքին հետախուզական ծառայությունը)` Մի 6-ը, մասոնությանը ենթակա կազմակերպություններից մեկն է:

Միաժամանակ հայտնի է, որ Վատիկանում մասոնները վաղուցվանից են առկա և ունեն մեծագույն դերակատարություն… Մասոնների ու Վատիկանի կապերի մասին մազմաթիվ հրապարակումներ կան:

Ի դեպ, Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնվել է դեռ 1984, նա 1984-1985 թթ. դասախոսել ու գիտահետազոտական աշխատանք է կատարել Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի աստղագիտության ինստիտուտում, իսկ Միացյալ Թագավորությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետ ՀՀ դեսպան նշանակվել և այդ պաշտոնները զբաղեցրել է 1991-1996թթ., այսինքն` մասոն Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀ նախագահ լինելու ընթացքում: Առնվազն ուշագրավ է… Հնարավոր է, հենց այդ ընթացքում էլ նա մասոնական երդում տված լինի, ընդգրկված լինի մասոնության շարքերում:

Հոդվածի վերնագիրը ռուսական մամուլում դեռ 2019թ. հրապարակված ՌԴ աշխարհաքաղաքական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանում Մակեդոնիայի նախկին պատվավոր հյուպատոս Արայիկ Սարգսյանի համանուն հոդվածինն է, որին կանդրադառնամ առաջիկա հրապարակմամբ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան