Այս պահին ունենք 188 հաստատված գերության փաստ, որոնց բոլորի նկատմամաբ ՄԻԵԴ-ն արդեն կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում․ Ռոբերտ Հայրապետյան

ՑԱՎՈՏ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՆ-ն պատերազմից միայն 4 ամիս անց հայտարարեց, որ այս պահին Ադրբեջանում գերության մեջ գտնվող առնվազն 188 ռազմագերի և քաղաքացիական անձ կա։

Խոսքը միայն այն ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին է, ում նկատմամբ ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում:

Պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանը ՄԻԵԴ ապացույցներ է ուղարկել թվով 249 ռազմագերու ու քաղաքացիական անձի մասին, որից 59 անձ, 3-ը՝ կին, արդեն վերադարձել է Հայաստան, իսկ 1 ռազմագերու դի փոխանցվել է Հայաստանին։

Արդյունքում այս պահին ունենք 188 հաստատված գերության փաստ, որոնց բոլորի նկատմամաբ ՄԻԵԴ-ն արդեն կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում։

Թե իրականում քանի ռազմագերի և քաղաքացիական անձ կա այսօր Ադրբեջանում՝ անհայտ է, ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ապիկարության ու անգործունակության շնորհիվ մնում է ապավինել ադրբեջանական մեդիահարթակներին՝ հույսով, որ գերության մեջ գտնվող անձանց մասին նոր տեսանյութեր կհրապարակվեն։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից