Սահմանադրախախտ «նախագահ» Արմեն Սարգսյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի շահերի սպասարկող, թերևս նաև Մի 6-ի գործակալ

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը վերջին շրջանում հակասահմանադրական բուռն ու խիստ վտանգավոր «խաղերի» մեջ է: Զգուշացնում ենք… Ի դեպ, այդ առումով նա նախկինում էլ, ինչպես ասում են, մի բարի պտուղ չի եղել:

Նախագահի պաշտոնը զբաղեցնողի հակասահմանադրական «խաղերին», մանևրներին` կապված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու, նոր պետ նշանակելու հետ (համապատասխան փաստաթղթերը չի ստորագրում, ՍԴ չի դիմում, հայտարարություններով, ընդ որում, նաև հակասական հայտարարություններով է հանդես գալիս…), դեռ հանգամանորեն ու հիմնավոր կերպով կանդրադառնանք: Այժմ կսկսենք հրապարակումների մի շարք` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել, թե իրականում ով է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը, ով է թաքնված մանուկների մեծ բարեկամ, նրանց պաղպաղակ բաժանող ու պաղպաղակասեր (երևի հայկական դոլմա էլ է սիրում…), պարող, հրճվող, մեկ-մեկ էլ գերազգային ու նույնիսկ մարդկության ապագայով մտահոգ ելույթներ ունեցող Արմեն Սարգսյանի կերպարի տակ:

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը 2020թ. նոյեմբերին հայտարարեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՄԻ 6-ի գործակալ է: Ուշագրավ է, որ թե՛ Արմեն Սարգսյանը, թե՛ նախագահականից որևէ մեկը վերոնշյալը նույնիսկ չփորձեցին հերքել, թեև… հայտարարողը ոչ թե մի շարքային քաղաքացի էր (նույնիսկ շարքային քաղաքացու նմանաբնույթ հայտարարության դեպքում պետք է հերքմամբ հանդես գային, եթե…), այլ ՀՀ նախկին վարչապետը, քաղաքական գործիչ, «Ազատություն» կուսակցության նախագահ:

Դարձյալ 2020թ. նոյեմբերին միջազգայնագետ-քաղաքագետ, փաստաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Լիլիթ Մանասերյանը «Սորոս, թե՞ ՄԻ 6» հռետորական հարցն հղեց ու մանրամասնեց. «Վերջերս Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՄԻ 6-ի գործակալ է… Ի՞նչ գործակալություն է սա։ Գաղտնի հետախուզական ծառայությունը (ԳՀԾ), որը սովորաբար հայտնի է որպես ՄԻ 6, Միացյալ Թագավորության արտաքին հետախուզական ծառայությունն է, որի հիմնական նպատակը Միացյալ Թագավորության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված մարդկային հետախուզության գաղտնի արտասահմանյան հավաքագրումն ու վերլուծությունն է (HUMINT): ՄԻ 6 երկրի/Անգլիա հետախուզական համայնքի անդամ է, որի ղեկավարը հաշվետու է երկրի արտաքին գործերի նախարարին: ՄԻ 6 ղեկավարին նշանակում է Արտաքին գործերի նախարարը, որին նա ուղղակիորեն զեկուցում է: Տարեկան հաշվետվություններ են կազմում նաեւ Վարչապետին: Գաղտնի հետախուզական ծառայության պետը, որպես կանոն, կանաչ թանաքով «C» տառով է ստորագրում: Առայժմ այսքան… »:

Հավելենք, որ ՄԻ-6-ը զբաղվում է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս հետախուզական տվյալների հավաքագրմամբ, որի համար այն երբեմն անվանում են նաև Արտաքին հետախուզական ծառայություն:

Դեռ 2011թ. աշնանը իրանական «Fars News» լրատվական գործակալությունը տեղեկացրեց Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Զյուհրե Իլահիյանի հայտարարության մասին առ այն, որ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), իսրայելական «Մոսսադը» և բրիտանական Մի 6-ը լրտեսական բազաներ են հիմնում Իրանի 5 հարևան երկրներում` Ադրբեջանում, Թուրքմենստանում, Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում:

Ճիշտ է, Հայաստանն այդ ցանկում այն ժամանակ չկար, բայց իրավունք չունե՞նք կարծելու, որ վերոնշյալ հատուկ ծառայությունները հետագայում Հայաստանում ևս ստեղծել են լրտեսական բազա` Իրանի շուրջ լրտեսական ցանցի ստեղծումն ամբողջական դարձնելու, ինչպես նաև Հայաստանն ու նրա ղեկավարումն իրենց հսկողության տակ առավել վերցնելու նպատակով…

Եթե վերոնշյալ հատուկ ծառայություններն այստեղ լրտեսական բազա չեն հիմնել նույնիսկ, բայց հասել են նրան, որ ՀՀ նախագահ նշանակվի Արմեն Սարգսյանը, ըստ Հրանտ Բագրատյանի, Մի 6 -ի գործակալ, ապա կարելի է համարել, որ դրանով էլ ահագին կարևոր գործ են արել իրենց հակահայ, Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված և հակաքրիստոնեական նպատակներին հասնելու համար:

Հիշենք, որ համեմատաբար վերջերս, 2020թ. հուլիսին ՄԻ-6-ի ղեկավար է նշանակվել և աշնանից իր նոր աշխատանքին անցել կադրային հետախույզ ու մեզ թշնամի Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան (2014 -2017 թթ.) Ռիչարդ Մուրը, որը, մինչ ՄԻ-6-ի ղեկավար նշանակվելը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության քաղաքական տնօրենն էր, իսկ մինչ այդ հետախուզական գաղտնի աշխատանքը համատեղել է դիվանագիտական կարիերայի հետ՝ Պակիստանում, Վիետնամում, Մալայզիայում, Թուրքիայում:

Նույն Հրանտ Բագրատյանը երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարեց, որ ՀՀ-ում նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը դեռ 2012-ից պայքարել է, որ Թուրքիան գա և մեր հարցերը լուծի:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է .

“Следует теснее вовлекать Турцию в работу Минской группы ОБСЕ по урегулированию конфликта в Нагорном Карабахе. Турции следует теснее координировать свои региональные инициативы с минским процессом. … расширить роль Турции в предотвращении и урегулировании конфликтов на Кавказе”. Ահա այսպիսի բաներ ենք կարդում Անվտանգության հարցերով Եվրոատլանտյան նախաձեռնության 2012-ի փետրվարին հրապարակած “Место Турции в создании Евроатлантического сообщества безопасности” փաստաթղթում։ եՎ գիտ՞եք ովքեր են այն ստորագրել։ Եվրաատլանտյան նախաձեռնության անդամները։ Մասնավորապես, այսօր ՀՀ-ում Նախագահ աշխատող արմեն սարգսյանը։ Դեռ 2012-ից պայքարել է, որ Թուրքիան գա և մեր հարցերը լուծի։ Նույնիսկ բողոքում է, 9 տարի ուշացրին։ Եվ այս ստոր արարածին, դավաճանին մենք 2018-ին նախագահ ենք նշանակում։ Հիմա հասկանու՞մ եք, ի՞նչու էր սա 2020-ի հոկտեմբերին ճվճվում. երաշխավորում եմ, ասում էր, որ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով անցնող գազամուղներին ու նավթամուղներին չի խփելու։ Չէր թողնում, որ Սարսանգի ջրամբարից ջուրը թողնեն և դրանով իսկ Մարդակերտի հատվածում թշնամուն ջրախեխդ անեն (այս պարագայում մենք կարող էինք Մարդակերտից բոլոր զորքերը տեղափոխել Ջաբրաիլ)։

Հիշիր ստահակ, քեզ էլ, նիկոլին էլ դատելու ենք և ապա գնդակահարելու ենք»։

Արմեն Սարգսյանը դեռ 2012թ. փաստորեն միացել է Եվրոատլանտյան նախաձեռնության այն պահանջին կամ դիրքորոշմանը, ըստ որի, «Թուրքիան պետք է ավելի սերտ ներգրավված լինի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում: Թուրքիան պետք է սերտորեն համակարգի իր տարածաշրջանային նախաձեռնությունները մինսկյան գործընթացի հետ: … ընդլայնել Թուրքիայի դերը Կովկասում հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում»:

Իբր թե Թուրքիան մինչ այդ Կովկասում հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում դեր ուներ, մնում էր միայն այն ընդլայնել: Իրականում ճիշտ հակառակը` Թուրքիան մեծ դեր ունեցավ Կովկասում, մասնավորապես, Արցախում հակամարտության վերսկսման գործում. հիշենք, թեկուզ, 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի խրախուսմամբ իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները:

Թուրքիան, չնայած Եվրոատլանտյան նախաձեռնության մեծ ցանկությանը, Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում չընդգրկվեց, սակայն թե ինչ դեր ունեցավ Արցախում հակամարտության բռնկման ու հակամարտության կարգավորումը տորպեդահարելու գործում, հայտնի է գրեթե ողջ աշխարհին, նաև` Եվրոատլանտյան նախաձեռնության հիշյալ փաստաթղթի տակ ստորագրած Արմեն Սարգսյանին:

Արմեն Սարգսյանը Հայաստանում ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև թուրքական շահերի սպասարկող է, ինչը երեկ հիմնավորեց նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` համապատասխան փաստաթղթի հրապարակմամբ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան