Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի առևանգված օդանավը. Yerevan.Today

Yerevan.Today-ի տեղեկություններով՝ մեկ-երկու ժամից Հայաստան վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 ինքնաթիռը, որն անհասկանալի հանգամանքներում դեռևս  փետրվարի 19-ից  անհետացել էր Էստոնիայի օդակայանից և բանդայի կողմից  թռիչքուղու փոփոխած պլանով հայտնվել էր Իրանի ռազմական օդանավակայանում։

Արդեն իսկ Զվարթնոց օդակայան է շտապել ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որպեսզի դիմավորի իր գործունեության ծանր ու ամոթալի հետևանքների վկան դարձած օդանավը, ու չի բացառվում՝ սույն տիկինը այսօր նաև անհամեստորեն  PR ֊վի օդանավը վերադարձնելու տեսարանի ֆոնին։

Համենայն դեպս, Yerevan.Today-ի տեղեկությամբ Տաթևիկ Ռևազյանը յուրային լրատվամիջոցների հետ  Զվարթնոցին հարցազրույց կտա, իսկ մյուս բոլորիս հավանաբար նորից ՔԱԿ փակ դռների հետևից գրավոր հարցումներ կպահանջեն, որ 30 օր թիմային ջանքերով պատրաստվեն  երկնել մի քանի տող գրավոր պատասխան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում