Սեյրան Օհանյանի առողջական վիճակն ավելի է սրվել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է գտնվել «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Ավելի վաղ հայտնվել էր, որ Օհանյանը հոսպիտալ էր տեղափոխվել մրսածության հետևանքով։

Պաշտպանը նշել է, որ որոշ մասով բարդություններ են կրկին նկատվել։

Հարցին, թե այսինքն`ավելի՞ է սրվել առողջական վիճակը, պաշտպանը տվեց դրական պատասխան։