Հայկ Մամիջանյանը հրավիրվել է Ոստիկանություն

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ ծանուցմամբ ես և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի քանի ակտիվիստներ հրավիրվել ենք ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին:
Ոնց բացատրենք, որ մեզ համար սա ոչ թե «ճնշումներ» են, այլ պայքարի արդյունավետության ցուցանիշ»: