Այս պահին ՔՊ գրասենյակում 100-ից ավելի մարդ է հավաքվել. Մարտի 1-ն են պլանավորում․AntiFake.am

AntiFake.am-ի տեղեկություններով՝ իշխանությունն այս պահին՝ կիրակի օրով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաք է անում:

Ներկա են իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը (Շիշ Բռնող), ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականը՝ Վահան Կոստանյանը, Ավանի սկանդալային վարքագծով ու քրեական անցյալով հայտնի փոխթաղապետը՝ Ներսես Պողոսյանը, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որի անունը կապվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու քրեական գործի հետ, «ՔՊ» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանը և ուրիշներ:

Հանգստյան օրով հավաքի նպատակը վաղը՝ մարտի 1-ին, ժամը 18:30-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքի և երթի կազմակերպչական և բազմամարդությունն ապահովելու հարցերի քննարկումն է:

Իշխանությունը, ըստ մեր տեղեկությունների, վաղվա հանրահավաքին գործի է դնելու աննախադեպ վարչական ռեսուրս. ներկաներին հրահանգվում է ջանքեր չխնայել մարզերից մարդկանց բերելու համար: Ներկաները տեղեկացվում են նաև բախումների անխուսափելիության մասին, ինչից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում: