Նաիրա Զոհրաբյանը ռուս գործընկերներին է փոխանցել ռազմագերիների ցուցակները, որոնք ուղարկվել են ԵԴ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբւոքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Պետական Դումայում և ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որևէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։

Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որոնք ուղարկվել են նաև Եվրոպական դատարան, և վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։

Բնականաբար, ներկայացրել եմ նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները»։