Նախօրեին 96 քաղաքացի է վերադարձել Ստեփանակերտ, ընդհանուր առմամբ՝ 51 947 տեղահանված. ՌԴ ՊՆ

Նախօրեին 96 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 51 947 տեղահանված, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները: