Խոշոր տերությունների պետական լրատվական գործակալությունների տարածած տեղեկատվության վերնագրերը կողմնակի ցուցիչ են նաև տվյալ երկրի պաշտոնական դիրքորոշումների ավելի ակնհայտ ցուցադրման

Խոշոր տերությունների պետական լրատվական գործակալությունների տարածած տեղեկատվության վերնագրերը կողմնակի ցուցիչ են նաև տվյալ երկրի պաշտոնական դիրքորոշումների ավելի ակնհայտ ցուցադրման։

Մասնավորապես այսօր ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի՝ ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հայտարարություններից «TACC» գործակալությունը՝ որպես իր տեղեկատվական նյութի գլխագիր, ընտրել է՝ «Մեդվեդևը ՌԴ և Թուրքիայի համագործակցությունն Արցախում [բնօրինակում՝ Ղարաբաղում] երկարաժամկետ քաղաքականության տարր չի համարում»։

Դրան զուգահեռ, որպես միևնույն նյութի ենթավերնագիր ընտրվել է՝ «ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը նաև ընդգծել է երկու երկրների երկխոսության արդյունավետությունը»։

Եթե «վերծանենք» վերնագրի երկու հատվածներն, ապա ստացվում է, որ այս պահին Ռուսաստանը և Թուրքիան արդյունավետ համագործակցում են Արցախյան հիմնախնդրի համատեքստում, սակայն դա երկարաժամկետ բնույթ չի ունենալու, քանի որ կողմերը գնացել են զուտ իրավիճակային գործակցության։

#հարափոփոխ_տարածաշրջանը

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջից