Նիկոլը դժգույն, դժբախտ մարդ է. չհանձնե՞նք ազերիներին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Խաչակիրներ ջոկատի» փոխհրամանատար, ազատամարտիկ Շահե Աճեմյանը

Ազատամարտիկն անդրադառնալով հունվարի 21-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հարց ու պատասխանին պատգամավորների հետ՝ ընդգծեց, որ նա գիժ է և ինչ ասես խոսում է, ինչ արձագանք տալ նրա ասածներին։

Շահե Աճեմյանը խոսելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումներին՝ շեշտեց, որ այսօրվա իշխանությունները Աղրիդաղ Միրզոյօղլու հետ միասին օտար երկրների գործակալներ են։

Իշխանությունների կողմից թրքասիրության քարոզի մասին «Խաչակիրներ ջոկատի» փոխհրամանատարն ընդգծեց, վաղը մյուս օրը թուրքը հայի տուն է մտնելու, նրանք էլ հոժարակամ մուսուլման են դառնալու։

«Հունվարի 28-ին ես ինչպե՞ս քայլեմ փողոցով, մեդալներս ի՞նչ անեմ»,-մտահոգություն հայտնեց Շահե Աճեմյանը, այնուհետև հավելեց․«Նիկոլը մեր ազգի ճակատի սև մուրն է»։

Ազատամարտիկը նկատեց, որ այսօր ընդդիմությունը ջութակահամերգ է տալիս, պետք է պայքարն ակտիվացնել «զարթիր լաո» երգել: Սթափության կոչ անելով՝ Շահե Աճեմյանը նշեց, որ մեծ պատերազմը դեռ առջևում է, պետք է պատրաստ լինել և հույս հայտնեց, որ շուտով գարուն կլինի մեր երկրում և կսկսվի նոր զարթոնք։

Մանրամասները՝ տեսանյութում