Կոնգրեսականը ծրագրում է իմպիչմենտ հայտարարել Բայդենին՝ նրա աշխատանքի առաջին օրը. ԶԼՄ-ներ

«The Hill»  հրատարակչությունը հայտնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր անդամ Մարջորի Թեյլոր Գրինը պատմել է, որ մտադիր է կոնգրեսին Ջո Բայդենին իմպիչմենտի նախագիծ ներկայացնել՝ նրա պաշտոնավարման առաջին օրը:

«Մենք չենք կարող ունենալ նախագահ, որը պատրաստ է չարաշահել նախագահի լիազորությունները, և որը կարող է հեշտությամբ կաշառվել օտարերկրյա կառավարությունների կողմից»,- ասել է Գրինը:

Գրինը, ինչպես նշում է թերթը, չի նշել, թե կոնկրետ ինչ մեղադրանքներ է պատրաստվում առաջադրել Բայդենին՝ իր նախաձեռնությունն արդարացնելու համար: Միևնույն ժամանակ, նա նշել է Բայդենի «ուկրաինական կապերը», երբ նա ԱՄՆ փոխնախագահ էր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հաստատել է գործող առաջնորդ Դոնալդ Թրամփին նկատմամբ իմպիչմենտի կիրառելու բանաձևը: 232 կոնգրեսական կողմ է քվեարկել անվստահության միջնորդությանը, 197-ը՝ դեմ: