Հրադադարի խախտման պայմաններում քննարկում են ճանապարհների ապաշրջափակման խնդիրներ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը

Խոսեցինք ճանապարհների տնտեսական ապաշրջափակման հնարավոր հետևանքների, ռիսկերի մասին՝ քննարկելով նաև ծրագրի իրատեսական և Հայաստանի համար արդյունավետ լինել-չլինելու հնարավորությունը։ Պարոն Շաքարյանցը քննադատելով այդ ծրագրին հավանություն տվող մեր իշխանություններին՝ հիշեցրեց, որ դեռ երեկ ադրբեջանն արդեն հանդգնեց կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով ունենք ծանր հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող։ Բացի դրանից, ալիևը չի դադարում Հայաստանը ադրբեջան համարող հավակնոտ հայտարարություններ անել։ Հետո՝ ալիևը իսլամական աշխարհի կրթության գիտության և մշակույթի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ադրբեջանում սկսվել է վնասի գնահատման պրոցեսը։ Միջազգային հեղինակավոր ընկերությունների օգությամբ տեղի կունենա նյութական, մշակութային, բարոյահոգեբանական և բնապահպանական վնասի համակողմանի գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանին միջազգայի դատարաններում ներգրավել որպես մեղադրյալ։ Ալիևը հայերին մեղադրել է հայերին՝ Արցախի քրիստոնեական հոգևոր հուշարձանների փոխակերպելու մեջ։ «Նրանք ձևախեղել են քրիստոնյա հինավուրց ուդիների կրոնական ժառանգության արմատները, հին կովկասյան Աղվանքի եկեղեցիները դարձրել է հայկական՝ այդպիսով բազմաթիվ հանցագործություններ գործելով»։ Եվ այսպիսի թշնամու հետ մենք համագործակցության ծրագրեր ենք փորձում իրականացնել։

Անդրադարձանք Փաշինյանի հոդվածում արծարծած մտքին, որին արձագանքել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ հարցերով հանձնակատար Իգոր Պոպովը։ «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել  վերադարձնել 7 շրջանները հենց այնպես՝ մոռանալով կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է դիվանագետը, հավելելով, որ Ռուսաստանը Արցախի կարգավորման գործընթացը երբեք չի տարել լոկ 7 շրջանները ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի հարցը։

Այսօր կա՞ գոնե թե հույս, որ Արցախի կարգավիճակը երբևէ բանակցությունների սեղանին կհայտնվի, հիշենք, որ ալիևը Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ առանց ակնարկի, հստակ ասաց, որ այլևս Արցախի կարգավիճակի խնդիր գոյություն չունի, խնդիրը լուծված է՝ հավանաբար նկատի ունենալով, որ Արցախի գերակշիռ մասը ադրբեջանին է հանձնվել, չմոռանանք, որ ադրբեջանը հարց էր բարձրացնում Արցախի ադրբեջանական բնակչության վերադարձի մասին։

Նոր պատերազմի հնարավորությո՞ւն՝ դատելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից և դրանց զարգացումներից։

Մանրամասները՝ տեսանյութում