Արտակարգ դեպք Մարտունու ԲԿ-ում. պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:50-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին, որ մի քաղաքացի այցելել է շտապօգնության ծառայություն և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, խաթարել է բնականոն աշխատանքը և ոտքով հարվածել ու շուռ է տվել սենյակում տեղադրված սեղանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com