Աղանդավոր Նիկոլն ատում է Հայ Առաքելական Եկեղեցին․ քաղաքագետ

Աղանդավոր Նիկոլն ատում է Հայ Առաքելական Եկեղեցին (կոլաժ)

Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված ազգադավը արդեն 2,8 տարի էլ զբաղված է ՀԱԵ-ի զրպարտությամբ և հալածանքով… Իշխանատեղափոխությունից անմիջապես հետո, հույսը դնելով հետհեղափոխական էյֆորիայի վրա, սրան սպասրկող մանկլավիկները, աղանդավորները և ծպտյալ աղանդավորները սկսեցին հակաեկեղեցական շարժում, որը տապալվեց…

Վերջին շրջանում ,հատկապես խայտառակ կապիտուլյացիայից հետո, երբ Էջմիածնի և Կիլիկիո կաթողիկոսները պահանջեցին դավաճան Նիկոլի հրաժարականը, վերջինիս սատարողները, նույն աղանդավորները, որոշ այլասերվածներ և ժեխը սկսեցին կրկին թիրախավորել ՀԱԵ-ն և կաթողիկոսին…

ՀԱԵ-ի և կաթողիկոսի նկատմամբ դավաճան Նիկոլի ատելությունը հիմնականում պայմանավորված է նաև հենց նրա աղանդավոր լինելու հետ, որը նա հերքում է… Ընդամենը մի քանի փաստ և Նիկոլի կեղծ հերքումները հօդս կցնդեն, ինչպես իր բոլոր կեղծիքները և ստերը…

Մի կողմ են դնում նաև այն, որ Նիկոլին շրջապատողներից և նրա կողմից պաշտոն ստացածներից շատերն ուղղակի ծաղրում են Աստվածաշունչը (առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը) կամ էլ աղորքը ( նախկին ԿԳՄՍ- ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը) և այլն…

Թուրքի կողմից նսեմացված Նիկոլի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ ոչ հաճախակի, վերջինս իր էջում կիսվում է աղանդավոր քարոզիչներից մեկի՝ Վահե Պետրոսյանի էջում տեղադրված նյութերով… Օրինակ՝ սույն թվականի հունիսի 25-ին վարչապետ աթոռում զմռսվածն այդ անձի կողմից մարտի 9-ին կատարված գրառումներից մեկով է կիսվել իր էջում (տե՛ս կոլաժը)… Ու սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլն իր էջի մի քանի հարյուր հազարավոր հետևողներին գովազդում է այդ աղանդավորին՝ տեղադրելով դրա նյութերը և գրառումները… Հավելեմ, որ այդ աղանդավոր քարոզչով վերջին արցախյան պատերազմի ժամանակ հետաքրքրվել էր նաև ԱԱԾ-ն՝ խորհուրդ տալով մարդկանց այդ անձին բանակի մասին տեղեկություններ չտրամադրել (տե՛ս կոլաժը)…

Զավեշտ է, բայց Նիկոլի սիրելի աղանդավոր քարոզիչն այնքան էր ակտիվացել այդ օրերին, որ նույնիսկ Նիկոլին ենթակա ԱԱԾ-ն էր ստիպված գործի անցել նրա յադ կասկածելի գործունեությունը կանխելու ուղղությամբ…

Այս ամենից հետո, եթե որևէ մեկի մոտ կասկած մնաց, որ Նիկոլն աղանդավոր է և ամեն ինչ անում է մեր 1700 ամյա եկեղոցին քանդելու և վարկաբեկելու ուղղությամբ, ուրեմ այդ մարդու հետ ավելորդ է խոսել… Չի կարող ոչ աղանադավորը աղանդավորի քարոզները տարածել…

Ի դեպ, Նիկոլը նաև հայտնի որպես “Աստվածաշունչ”-ը խմբագրող, երբ միջից ուղղակի հանում է իրենց ոչ ձեռնտու հատվածները…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։