Արցախի որ մասում է կառուցվելու Ալիևի ասած օդանավակայանը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԳՐԱՌՈՒՄ

Ալիևը հայտարարել է, որ հրահանգել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Վարանդա (Ֆիզուլի) տեղավայրում կառուցել միջազգային օդանավակայան։ Հավանաբար, այն կկառուցվի սովետական շրջանի Միրզաջամալլուի օդանավակայանի տեղում։

Ալիևը նաև հայտարարել է, որ չնայած Վարանդա (Ֆիզուլի)–Շուշի ճանապարհին, իրենք ցանկացած պահին կարող են օգտվել նաև Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհից, քանզի այն ևս բաց է իրենց համար։

ՀՀ-ն՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պարտավոր է արձագանքել այս հայտարարությանը՝ պարզություն մտցնելով Բերձորով դեպի Արցախ ճանապարհորդողներիս համար։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։