Այս նույն հիմար և հակաազգային տրամաբանությամբ Նիկոլը թուրքերին կարող է հաձնել նաև Հայաստանի այլ տարածքներ ևս․ քաղաքագետ

Թրքասեր “իմիջիայլոցը” (լուսանկար)

Իմիջիայլոց, որոշ թրքասեր հայեր շարունակում են պաշտպանել ազգադավ Նիկոլի Հայաստանի տարածքները թուրքերին նվիրաբելերը՝ գրառումներ անելով , թե օրինակ՝ Շուռնուխում թուքրերը ե՛րբ են ապրել, ու՛մ կողմից են արտաքսվել…

Բայց ամենակարևորը՝ չեն անդրադառնում կամ միտումնավոր լռում են, որ չնայած թուրքերը Շուռնուխում ապրել են, բայց այդ բնակավայրը ՄԻՇՏ եղել է Հայաստանի տարածք և երբևէ չի մտել Ադրբեջան կոչված պետության մեջ…

Զարմանալի է նիկոլապաշտների այն տրամաբանությունը, որ եթե Շուռնուխում ապրել են թուրքեր, ապա նրանք պետք է հետ վերադառնան և ավելին՝ նրա որոշ մասը պետք է հանձնել թուրքերին…

Այս նույն հիմար և հակազգային տրամաբանությամբ Նիկոլը թուրքերին կարող է հաձնել նաև Հայաստանի այլ տարածքներ ևս, քանի որ այդտեղ ժամանակին թուրքեր են ապրել, իսկ իրեն սատարողները և ժեխը “փաստերով” կապացուցի, որ դավաճան Նիկոլը ճիշտ է արել…

Նույն այդ տրամաբանությամբ նիկոլապաշտները և ժեխը ինչու՞ չեն անդրադառնում Արևմտյան Հայաստանի բանակավայրերին, Բաքվին կամ Գանձակին, որտեղ ժամանակին հայերը պարզ մեծամասնություն են կազմել, իսկ ասենք 1988 թ-ին, օրինակ Բաքվում ապրել է 200-250 հազար հայ, իսկ Գանձակում 78 հազար հայ է ապրել այդ նույն ժամանակահատվածում… “Մոռանում” են այդ ամենի մասին, բայց, իմիջիայլոց, լավ հիշում են թուրքերի իարվունքների մասին … “Մոռանում” են աշխարհին մարշալներ տված Չարդախլուն և Շահումյանի շրջանը, որոնք հայաթափվեցին 1988-1993 թվականներին, բայց մեծ հաճույքով զառնացում են “թուրքերին էթնիկական զտման ենթարկելու” մասին…

Չեմ տեսնում, որ որևէ նիկոլապաշտ և դավաճան Նիկոլին սատարող ժեխի ներկայացուցիչ պահանջի մեր պատմական հայրենիքի տարածքները հետ վերադրաձնել Հայաստանին՝ բազում օրինակներ և փաստեր բերելով, այդ թվում նաև օտարների վկայություններից, որ այս կամ այն տարածքը կամ քաղաքը պատմականորեն հայերինն է եղել և ժամանակին այդտեղ հայերը մեծամասնություն են կազմել…

Ու այսպիսի “իմիջիայլոց” մակարդակի պրիմիտիվ ու միակողմանի գրառումներով դավաճան Նիկոլին սատարողները, այդ թվում նաև իրենց մտավորական համարողները, փորձում են պաշտպանել թուրքի կողմից նսեմացված Նիկոլին ու “ապացուցել”, որ դավաճանը ճիշտ է արել, որ Շուռնուխի մի մասը նվիրել է ապշերոնյան սուլթանին…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։