ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ Երևանում կանցկացվի միջկառավարական հանձնաժողովի նիստ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կկայանա Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը:

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստն անցկացվելու է դեկտեմբերի 21-22-ը: Դեկտեմբերի 21-ին քննարկումներ են կայացել փորձագիտական մակարդակով, վաղը՝ դեկտեմբերի 22-ին նիստը կկայանա երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: