Իվանյան համայնքում շարունակվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում շարունակվում են առանձնատներից բաղկացած նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

Ներկա դրությամբ իրականացվում են թվով 68 բնակելի տների պատերի շարման և սյուների կառուցման աշխատանքներ։ Բոլոր առանձնատները կլինեն չորս սենյականոց։

Բացի այդ նույն թաղամասում շուտով կմեկնարկեն ևս 14 երկու սենյականոց բնակելի տների կառուցման աշխատանքները։

Առանձնատների կառուցմանը զուգահեռ կատարվում են նաև ներքին ենթակառուցվածքների ու ճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքներ։

Նախագիծն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Կառուցապատման աշխատանքներն իրականացնում են «Նարեկ», «Միլենիում», «Կոտտեդժ», «Վարարակն», «Վեստ» ՍՊ ընկերությունները, «Արդշինկոմբինատ» ԲԲԸ-ն, իսկ ճանապարհի և ներքին ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները՝ «Կար Ար Շին» ՍՊ ընկերությունը։