Նախկին նախագահների ֆենոմենն այսօր մեր փրկության միակ ճանապարհն է․ Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երկու ընդդիմադիր դաշինքներն էլ «սիտուացիոն» բնույթ են կրել, ստեղծվել են նախընտրական ժամանակահատվածի համար և երկարաժամկետ քաղաքական կոնստրուկցիայի տեսակետից 2-ն էլ չեն մտել դեռ իրենց դերի մեջ, ընտրություններից հետո դեռևս վերջնականորեն որպես ինստիտուցիոնալ քաղաքական կուռ միավոր չեն կայացել և հնարավոր է նաև չկայանան, և 2-ն էլ ընդդիմություն դառնալու խնդիր ունեն:

Թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի շուրջ պատրաստ են համախմբվել ավելի մեծ թվով դերակատարներ, կուսակցություններ և եթե դաշինքներն իրենց առաջնորդների շփումների հետ կապված «խանդի տեսարաններ սարքեն», ոչ մի լավ բան դուրս չի գա:

Նախկին նախագահների ֆենոմենն այսօր մեր փրկության միակ ճանապարհն է»: