Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 14

Սկիզբը` այստեղ

Հայտնի և անվիճելի ճշմարտություն է` Արցախը կորցնելով, Սյունիքն ենք կորցնում, իսկ Սյունիքը կորցնելու դեպքում` Հայաստանը:

Եվ, ահա, այն պարագայում, երբ պետական դավաճանության, նախապես ծրագրված պարտվողական պատերազմի արդյունքում արդեն կորցրել էինք Արցախի մոտ 75 տոկոսը, երբ արդեն վտանգի տակ էր հայտնվել Սյունիքը, դրանից հետո Հայաստանի ոստիկանական բռնապետության պաշտպանության նախարարի պաշտոնին Նիկոլ հողատուի կամոք հայտնված Վաղարշակ Հարությունյանը, անշուշտ, ոչ առանց Նիկոլի իմացության, համաձայնության, ցանկության, հանձնարարության կամ պահանջի, ստորագրել է մի փաստաթուղթ, որով հայկական զորքերը դուրս են բերվել Սյունիքից:

Պետական դավաճանության փաստի աոթիվ հարուցվելիք քրեական գործի շրջանակում Նիկոլի իշխանության առանցքային պաշտոնյաներից մեկը հանդիսացած Վաղարշակ Հարությունյանը նույնպես կանգնելու է դատարանի առջև և ստիպված է լինելու պատասխանել, թե ինչո՞ւ այն պայմաններում, երբ Ադրբեջանն արդեն տիրել էր Արցախի շուրջ երեք քառորդը ու չէր թաքցնում իր ագրեսիվ նկրտումները, տարածքային հավակնությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի, մասնավորապես, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի նկատմամբ, ինքը տրամաբանությանը, ողջախոհությանը և Հայաստանի ազգային անվտանգությանը դեմ գնալով, ստորագրել է մի փաստաթուղթ, որով հայկական զորքերը դուրս են բերվել Սյունիքից:

Սյունիքից հայկական զորքերը Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթով հանելու առնչությամբ ԱԺ կոչվածում այսօր լրագրողների հետ հանդիպմանը սկանդալային հայտարարություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` նշելով, որ հանրությունից գաղտնի են պահվել Սյունիքի մարզից զորքերի դուրսբերման իրական պատճառները, մի ամբողջ տարի Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու հանրապետության պաշտպանության նախարարությունը մոլորության մեջ են գցել հանրությանը, և որ Սյունիքից հայկական զորքերի դուրսբերումը անվտանգության լուրջ սպառնալիքներ է ստեղծել ինչպես Սյունիքի մարզի, այնպես էլ ողջ Հայաստանի համար:

Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած, օկուպացրած, մեր երկրի տարածքային ամբողջականությունը խախտած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների վրա չկրակելու հրամանն էլ Նիկոլ հողատուն է տվել, կառավարության նիստում հայկական բնակավայրերն ադրբեջանական անվանումներով հիշատակած, նաև դրանով թշնամի Ալիևին հաճոյացած ու նրան հաճույք պատճառածը նույնպես նա է:

Հայաստանի ազգային անվտանգության ու շահերի դեմ թուրք- ադրբեջանական տանդեմը հանդես է գալիս միասնաբար, իսկ այդ տանդեմի մյուս մասը հանդիսացող Նիկոլ հողատուն, իր իշխանության ու քաղաքական թիմի մի շարք անդամների հետ միասին, որոշակի հայտարարություններ է արել, գործողություններ է կատարել Հայաստանի ռազմավարական դաշնակցին` Ռուսաստանին, ինչպես նաև բարեկամ Իրանին ու Չինաստանին մեզանից վանելու համար:

Թուրքական «Milliyet»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը Ադրբեջանի հետ համատեղ որոշումներով են համաձայնեցվելու։ Չավուշօղլուն նաև շեշտել է, թե Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում երկրներն իրար միացնող ավտոճանապարհներն ու երկաթուղիները, հատկապես «Զանգեզուրի նախագիծը» կյանքի կոչելը։

«Այդ նախագծերը կյանքի կոչելու համար Թուրքիան ձեռքից եկածը կանի»,–հայտարարել է Չավուշօղլուն:

Մևլութ Չավուշօղլուն, թուրքական «Hurriyet»–ի փոխանցմամբ,  հիշեցրել է, որ Հայաստանը և Թուրքիան արդեն բանագնացներ են նշանակել և ամենամոտ ժամանակներում նրանք կհանդիպեն։

«Թռիչքներ իրականացնելու առաջարկներ կան, մի մասի թույլտվությունը կտանք»,–ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հիմա արդեն պարզ է, թե «Ազգային ժողով» կոչվածի նիկոլական` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Գռզո» մականվամբ հայտնի Խաչատուր Սուքիասյանն ինչու ամիսներ առաջ շտապ մտավ ավիացիոն բիզնեսի մեջ և ավիաընկերություն հիմնեց` ակնկալելով, որ գործը շուտով եռալու է, փող է որ գալու է իրար հաջորդելիք թռիչքներից: Սա հուշում է, որ Հայաստանի լրջագույն զիջումների դիմաց Թուրքիայի կողմից թռիչքների իրականացման թույլտվություն տալու խոստումը Նիկոլ հողատուն ստացել էր առնվազն դեռ ամառվանից:

Բնավ չզարմանաք, եթե շուտով Երևանի փողոցներում հաճախ հանդիպեք թուրք զբոսաշրջիկների, նրանց տեսնեք Հանրապետության հրապարակում, Նիկոլ հողատուի նստավայրի պատերի տակ և Հայաստանի պատմության թանգարանի դիմաց լուսանկարվելիս, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, անմար կրակի մոտ հռհռալիս ու սելֆի անելիս, չզարմանաք նաև, երբ մի օր իմանաք, որ պղծել են հայերիս համար սրբացած այդ հուշահամալիրը;

Իսկ թե ոհմակներով Հայաստան այցելելով, ինչ կանեն ծայրահեղական, ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի անդամները, կարծում ենք, պարզ է` ահաբեկչություն Թուրքիայի շահերի, պանթուրքական նպատակների իրականացման դեմ գործող, Թուրքիայի կողմից թշնամի դիտվող անձանց նկատմամբ, իրենց հետագա պահանջներին Հայաստանի չենթարկվելու դեպքում դիվերսիաներ և այլն: Այսինքն` մեզ չոքացնելու են մինչև վերջին խազը, եթե, իհարկե, թույլ տանք` իշխանությունից չհեռացնելով նիկոլ հողատուին իր հանցախմբի հետ միասին:

Թուրքիայի հետ «բարիդրացիության» համար վերոնշյալ լրջագույն զիջումներից են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելուց ու պահանջատիրությունից Հայաստանի հրաժարվելը, առանց Արցախի Հանրապետության կարգավիճակի ճշգրտման, Ադրբեջանի հետ խաղաղության համընդգրկուն պայմանագիր ստորագրելը…  Ի դեպ, սրանք Նիկոլի «Սպիտակ թուղթ» գրքի դրույթներն են, որոնք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների շրջանում պրոպագանդելու համար Նիկոլը Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին դեկտեմբերի 14-ին «գործուղել» էր խորհրդարան` նրանց հետ փակ հանդիպում ունենալու և…

Հավելենք, որ Թուրքիայի առաջադրած, բայց այդ մասին, իհարկե, պաշտոնապես չհայտարարվող նախապայմաններից մեկն էլ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով Ադրբեջան- Հայաստան սահմանագծմանը և սահմանազատմանը Հայաստանի համաձայնելն է, ինչին նույնպես, դատելով ամենից, Նիկոլ հողատուն տվել է իր համաձայնությունը: Շուտով երբ դա արդեն բացահայտ կլինի և մեր ժողովրդի թերհավատ մասն այդ առումով կհամոզվի, ցավոք, արդեն ուշ կլինի, հետևաբար Նիկոլ հողատուին օր առաջ, ժամ առաջ պետք է իշխանությունից հեռացնել` չթույլատրելով, որ նա շարունակի իր դավաճանական և ազգադավ գործունեությունը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան