Չպետք է մոռանալ, որ հայատյացության հովանավորչության ադրբեջանական պետական քաղաքականությունը որևէ բիծ անգամ չի դադարել․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է․

 

  1. Իմ միջազգային հանդիպումներից ելնելով՝ վստահ ասում եմ, որ ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելը՝ ապառամականացված գոտի ունենալը կստանա միջազգային անհրաժեշտ աջակցություն, եթե ՀՀ կառավարությունը միայն ռազմական ու քաղաքական ընդհանրական մոտեցումների փոխարեն իր դիրքորոշումների հիմքում դնի մարդկանց կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժվելու և մյուս իրավունքների, նրանց առօրյա ապրելակերպի կոնկրետ խնդիրները, իր դիրքորոշումներն ամրացնի մարդկանց բնականոն կյանքը վերականգնելու (սկսած տեղական ավանդույթներից) կոնկրետ առաջարկներով:
  2. Այս ելույթում կոնկրետ օրինակով խոսում եմ նաև ճանպարհները բացվելու դեպքում մարդու իրավունքների տեսանկյունից ռիսկերի մասին (խոսքս այն մասին չէ, թե պետք չէ բացել կոմունիկացիաները, պարզապես խոսում եմ ռիսկերի մասին՝ ընդամենը մի քանի օրինակով):
  3. Չպետք է մոռանալ, որ հայատյացության հովանավորչության ադրբեջանական պետական քաղաքականությունը որևէ բիծ անգամ չի դադարել:

Այն ոչ միայն հռետորաբանություն է, այլ կյանքի տարբեր ոլորտներում (կրթություն, մշակույթ և այլն) տարիներով կենսագործվող կոնկրետ քաղաքականություն: Հենց այս քաղաքականությունն է մեր քաղաքացիական բնակչության ու զինծառայողների իրավունքների զանգվածային խախտումների աղբյուրը: