ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի արձանի բացումը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը Թուրքիայում բացելու փաստը՝ ընդգծելով Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկիչների հուշարձանների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ծայրահեղականների, ահաբեկիչների, զինյալների և կոլաբորացիոնիստների հիշատակին ցանկացած տեսակի հուշարձանների տեղադրման վերաբերյալ: Այդ մոտեցումը անփոփոխ է, սկզբունքային և վերաբերում է աշխարհի ցանկացած երկրի ու կետի», – ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան: