ԶԼՄ-ները կենթարկվեն պատասխանատվության՝ չնույնականացված աղբյուրների հղում կատարելու դեպքում. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 10-ի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին ՔՊ-ի հեղինակած ԶԼՄ-ների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ըստ նախագծի՝ լրատվամիջոցները պատասխանատվության կենթարկվեն՝ ֆեյքերին հղում անելու դեպքում։
Նախագծով փոփոխություններ են իրականացվել նաև լրագրողների հավատարմագրման կարգի մասին դրույթում և սահմանվել է, որ եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն և չի ներկայացրել այն նույնականացման տվյալները, որոնք սահմանվում են օրենքում, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման մասին դիմումը ենթակա է մերժման:

Նախագծի հեղինակներ են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը:

Բացի սրանից խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքների մի շարք այլ օրենսդրական փոփոխությունների․ 

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթ,

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագիծ,

«Էներգետիկայի և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ և հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթ,

«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ,

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց և պետծառայողների վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

«Հաշմանդամների իրավունքների մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

Հարկային օրենսգրքում լրացումներ մտցնելու մասին օրինագիծ,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ։