Ակցիա՝ ի աջակցություն Տավուշի՝ «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում (տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Երիտասարդներն ի աջակցություն Տավուշի ակցիա են իրականացրել Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում:

Հանդիսատեսը մեծ ջերմությամբ և ծափողջյուններով է ողջունել ակցիան:

Դահլիճում են եղել նաև կառավարության ներկայացուցիչներ:

Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է

Պայքար. Օր 9. ՀՀ

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»։