Ժամերի ընթացքում Չարչյանը լինելու է ազատության մեջ, ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար. Վարդևանյան (տեսանյութ)

ՍԴ-ն սևը սպիտակի վրա արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորները պետք է ազատ արձակվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այնպես չէ, որ ՍԴ-ը հատուկ մի նորարարություն է կատարել, ՍԴ-ը վերարտադրել է Սահմանադրության 96-րդ հոդվածը: Այսինքն դրա մասին գիտեին բոլորը, դրա մասին պարտավոր էին իմանալ առնվազն իրավաբանները, չիմանալը նշանակում է, որ առնվազն իրավաբանը չպատկերացնի՝ ինչ է իրավունքը, ինչ է օրենքը, ինչ է օրենքի գերակայությունը, ինչ է իրավունքի գերակայությունը: 96-րդ հոդվածը շատ պարզ հոդված է, որտեղ գրված է՝ ԱԺ պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից բացառությամբ ԱԺ համաձայնության:

Վարդևանյանի խոսքով, ժամերի ընթացքում ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ, այդտեղ երկրորդ կարծիք չկա, մանևրելու տեղ չկա. «Երբ մենք դիմեցինք ՍԴ և այն վարույթ ընդունվեց, դա ևս ազդակ էր, որ իրավաբաններ, սթափվեք, չի կարելի նման խայտառակություններ կատարել»:

Մանրամասները՝ տեսանյութում