Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 347 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 347 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342115 դեպքի: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2433927 վերջին մեկ օրում` 6416 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8652 պացիենտ. Մեկ օրում նվազել է 889-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 324224 անձ` վերջին մեկ օրում 1208 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 7767 է: