Ես` Խելագարս

Ես` Խելագարս

Այսօր երազ տեսա, որ ես հյուր եմ գնում

Լուսահոգի դարձած ապ-ու-պապիս,

Խոնարհ կանգնում եմ ես արմատներիս առջև

Եվ լռությամբ սպասում դատաստանին:

Նստած են պապերս ամպերի մեջ լռին,

Ես լոկ պապիս գիտեմ, ում որ ես եմ տեսել,

Ու բոլորը լռին ունկնդիր են պապիս

Եվ ուզում են ինձնից պատասխանը լսել:

Եւ խոսում է պապս իր ձևերի մեջ հանդարտ,

Ինչպես խոսում էր միշտ կենդանության օրոք,

Հայացքը խոժոռ է ու խոսքերն են հատու,

Ամեն ասված բառը չոր է ու  անողոք:

-Ինչո՞ւ եկար, ասա՛, դու այսքան վաղօրոք

Էլ գործ չունե՞ս այնտեղ դու անելու

Պատգամներս բոլոր դու թողել ես կիսատ

Քո փոխարեն ո՞վ է երկրում բանելու:

-Գործդ կիսատ մնաց, արտերը չես վարել

Ցանածներդ կիսատ, չունես անգամ հնձվոր

Մինչև բերքդ չառնես ու չտեղավորես,

Իմացիր, որ ինքդ-ինքդ ես մեղավոր:

Պապս խոսեց հանդարտ, հանդարտ, խորհրդավոր,

Հետո ժպտաց բարի-բարի իր ժպիտով

Ու պատգամեց նորից վերադառնալ երկիր

Եվ կատարել կիսատ աշխատանքը հերթով:

Ես վեր թռա քնից` ամոթով մեղավոր,

Պապերիս պատգամը իմ ուղեղում դաջված

Ու հասկացա կյանքում այնքան գործ կա կիսատ,

Իսկ ես` խելագարս,մնացել եմ քնած:

Աշոտ Մինասյան ՄԱՀ

09.02.2015թ. 

Աշոտ Մինասյանի ֆեյսբուքյան էջից