Պսակներով, անեծքներով և ֆեյքերով իշխանության եկածները, վաղ թե ուշ, այդպես էլ գնալու են․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Ամեն ինչ նորմալ կլիներ այս օրինագծի հետ, եթե նոյեմբերի 9-ից հետո Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանից տեսանյութ չհեռարձակվեր, որտեղ մեր, իմ գլուխը առաջարկում էին ջարդել։ Դա չե՞ք հիշում, թե տեղյակ չեք եղել Հրապարակի էկրանին ինչ է գնում»,– այս մասին ԱԺ-ում վիրավորանքը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Նորմալ կլիներ, եթե այն քաղաքական ուժը, որ եկել է իշխանության, ֆեյքերով հայտնի չլիներ, որովհետև ես հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասեր ուտելու պատրաստակամություն հայտնող ֆեյքերն իրականում քաղաքացիներ են, մեր հասարակությունը այդպիսին չէ, դա ուղղորդված ֆեյքային արշավ է։ Ես նորմալ կվերաբերվեի այս օրինագծին, եթե դա բերելուց առաջ ձեր քաղաքական ուժը ներողություն խնդրեր այն բանի համար, ինչ կազմակերպել է ժամանակին ընդդիմադիրների և այլախոհների դեմ»,– հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում