Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Yerevan Jazz Fest-ի շրջանակում կներկայացնի համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։ Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։ Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։ Նշենք, որ համերգը նույն ծրագրով ներկայացվել է Կամերային երաժշտության տան զբոսայգում, ինչպես նաև մարզերում՝ Կապանի մշակույթի կենտրոնում և Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։