Ուսուցչի տարակարգին առնչվող փոփոխություններ՝ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծում

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ, նոր նախագծով առաջարկվում է՝

  • Ներդնել ուսուցչի մասնագիտական չափորոշիչների համակարգ, որը թույլ է տալիս ուսուցչին սկսնակից մինչև փորձառու կամ վերապատրաստող ուսուցչի մակարդակին հասնել ավելի կարճ ժամկետում` յուրաքանչյուր մակարդակի համար ստանալով համապատասխան դրույքաչափով վարձատրություն։ Այսպիսով` պետությունը ձևավորում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ։
  • Հանվում է տարակարգերին դիմելու հերթակայման սկզբունքը։ Եթե որևէ ուսուցիչ կհամապատասխանի միանգամից երրորդ կամ չորրորդ տարակարգի համար սահմանված պահանջներին, ապա կկարողանա դիմել միանգամից տվյալ աստիճանի տարակարգի համար։ Ի տարբերություն այժմյան օրենսդրության` չի լինելու ժամկետային սահմանափակում, թե նախորդ աստիճանի տարակարգ ստանալուց հետո երբ կարելի է դիմել հաջորդ աստիճանին:
  • Հանվում է այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի իրավունքը կորցնելու դրույթը։ Դպրոցից դպրոց տեղափոխվելիս ուսուցչի որակավորման տարակարգը կպահպանվի, քանի որ այն բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները և ոչ թե հաստատությունը։
  • Հստակեցվել է, որ ոչ պետական հաստատությունների ուսուցիչները նույնպես կարող են մասնակցել տարակարգի շնորհման պետական գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։

Մանրամասն՝ այստեղ