ՌԴ Ձերժինսկի զինամթերքի գործարանում պայթյուններ են որոտացել

ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Յա․ Մ․ Սվերդլովի անվ․ գործարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է երկու աշխատակից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է տեղեկությունը։

«Նախնական տեղեկություններով՝ գործարանում աշխատել է հրդեհային ազդանշանը, որից հետո մի քանի պայթյուն է որոտացել»,-նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հաղոդրվել է, որ միջադեպի հետևանքով կան տուժածներ։ Գործարանի տարածքում, հնարավոր է, պայթուցիկներ լինեն։