Ոչ մի թուղթ չի զսպելու Բաքվի բռնապետին

Ինձ ճանաչողները գիտեն, թե որքան լավատես եմ, սակայն ուզում եմ արձանագրել՝ եթե ոմանց թվում է, թե ինչ-որ հերթական թղթի հիման վրա Բաքվի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի և բռնազավթման, ապա նրանք սխալվում են։

Ոչ մի թուղթ չի զսպելու սրան, քանզի թղթերը, պատկերավոր ասած, լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար։

Հետևաբար, միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ մեր բանակը չվերականգնելով ու չարդիականացնելով, թղթի կտորներով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան»։ 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից