ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին սրումը

ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին սրումը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչությունից հայտնել են, որ կողմերի հետ շփման մեջ են՝ իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: